Մամուլ

Արարատ գյուղում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա համագյուղացին

Արարատ գյուղում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա համագյուղացին

Մարտի 16-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է ընդունվել 15-ամյա պատանի:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 13.30-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան ծալովի դանակով խփել էր 18-ամյա համագյուղացին:

Նա ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժանմունք, ապա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Կիսվել էջում