ԱշխարհԺամանցՏեսանյութ

«Անվճար ջրի երկիրը». Արաբ բլոգերի տեսանյութը Հայաստանի մասին, ցնցել է համացանցը (Տեսանյութ)

Հայկական ցայտաղբյուրները դուր են եկել հայտնի իսրայելցի արաբ բլոգեր Նուսեյր Յասինին, ով առավել հայտնի է իր Nas Daily բլոգով։

Facebook-ի հայտնի բլոգերներից մեկը` Nas Daily-ն, տեսահոլովակ է նկարել Հայաստանի ցայտաղբյուրների մասին։ «Սա անվճար ջրի երկիր է»,-տեսահոլովակի տակ գրել է ինտերնետային աստղը։

Մի օր առաջ իսրայելցի արաբ բլոգեր Նուսեյր Յասինը (իսկական անունը` Nas Daily), խնդրել է բոլոր ցանկացողներին երեկոյան այցելել թանգարան բաց երկնքի տակ` Կասկադ։

Ինտերնետային աստղի երկրպագուները հավաքվել են նշված ժամին։ Դատելով տեսանյութից` մարդիկ մի քանի հարյուր հոգի են եղել։

Nas Daily–ն իր ավանդական, մեկրոպեանոց հոլովակը նվիրել է Հայաստանի ցայտաղբյուրներին։ Բլոգերը նշել է, որ այդ կերպ կարելի է ոչ միայն գումար տնտեսել, այլ նաև չօգտագործել շշալցված ջուր։ Իսկ դա իր հերթին կնպաստի բնապահպանությանը։

Արաբ բլոգեր

Դրա նախորդ օրը հրապարակված մեկ այլ հոլովակ, որը նույնպես նկարվել էր Հայաստանում, ծխելու թեմայով էր։ Տեսանյութի հիմնական մեխը տնտեսելն և առողջ ապրելն է։

Ինչպես և կարելի էր ենթադրել, Նուսեյր Յասինը (Nas Daily) եկել էր իր տեսախցիկով, նկարահանում էր այն, ինչ իրեն հետաքրքրում է։ Ամենուր տեսախցիկով հայտնվող երիտասարդը հենց այսպես էլ հայտնի դարձավ իր լսարանին` նկարահանելով իրեն հետաքրքրող ամեն բան։

Հայաստանի ցայտաղբյուրներով տպավորված վլոգերը սկսնակներին խորհուրդ տվեց չկենտրոնանալ այն ամենի վրա, ինչն արդեն ներկայացված է։

Նա հաշվել է, որ եթե ամեն օր մի տուփ ծխի, ապա մեկ տարում կծախսի 144 հազար դոլար։ Facebook–ի աստղը գերադասել է ապրել մինչև խոր ծերություն և խնայած գումարներով գնել սպորտային Ferrari։

Հրաշք տեսանյութը ներկայացնում ենք ստորև․

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում