Մամուլ

Առեղծվածային դեպք Երևանում․ Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին էլ նամակ

Առեղծվածային դեպք Երևանում․ Այգեստան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին էլ նամակ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, ապրիլի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ։

shtap ognutyun ain

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկի հյուրասենյակում բազմոցի վրա հայտնաբերել են տղամարդու դի։

Այս պահին տեղում աշխատում է քննչական խումբն ու դատական բժիշկը։ Դատաբժիշկը զննելով դին, հայտնեց, որ մարմնի վրա կա դանակից ստացած 3 հարված։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերվել են խոհանոցային դանակ և նամակ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն՝ պարզվում է։

Կիսվել էջում