Մամուլ

Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, տարել եմ Կարեն Բեքարյանի խորհրդով

Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, տարել եմ Կարեն Բեքարյանի խորհրդով

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը:

«Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը:

Տարել եմ Կարեն բեքարյանի խորհրդով, որպես Հայաատան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հայկական պատվիրակության ղեկավար: Նիկոլը այդ պատվիրակության անդամ էր:

Կարեն Բեքարյանի հետ միասին որոշեցինք մինչև Բրյուսել մեկնելը հայկական պատվիրակությանը ու հատկապես ընդդիմադիր Նիկոլին տանել Արցախ, որպեսզի այդ տարիներին ափռ-ցփռ խոսացող ու սեփական քթից այն կողմ չտեսնող Նիկոլին գոնե գետնի վրա ցույց տայինք, թե որ խնդիրներն են կարևոր և ինչին պետք է ուղղել պատվիրակության բոլոր անդամների ջանքերը:

Նիկոլ Փաշինյան

Ու մեզ թվաց, թե լուծեցինք այդ հարցը. Նիկոլը Արցախում հաճելիորեն զարմացել էր լիքը բաներից: Գոնե այդպես ցույց էր տալիս ու ասում էր: Հետո պարզվեց, որ դա խաբկանք էր: Դարձավ վարչապետ ու հանձնեց Արցախը:

Բայց 2012-ի այդ օրերին, միևնույնն է, ինձ ու Կարենին հանգիստ չէր տալիս միտքը, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ նախկին լրագրողը, խմբագիրը 37 տարեկան հասակում գոնե մեկ անգամ առիթը չէր գտել՝ լինելու Արցախում: 2018թ. սկսած հասկացա: Բոլորս հասկացանք»:

Կիսվել նյութով