ՄամուլՏեսանյութ

Ապարանում լարված իրավիճակ է․ զոհերից մեկը ապարանցի է (Տեսանյութ)

Ապարանում լարված իրավիճակ է․ զոհերից մեկը ապարանցի է (Տեսանյութ)

Քիչ առաջ Ապարան քաղաքում դպրոցականները փակել էին միջպետական ճանապարհը, իշխանություններից պահանջելով, որպեսզի սահմանից իրենց ընկերներին հետ բերեն։

Աշակերտներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ Ջերմուկում Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակման ժամանակ զոհվել է Ապարանի բնակիչ, իրենց ավագ ընկերը։

Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով հեռացրեց փողոց փակած երեխաներին։

aparan larvac iravichak

Ուսուցիչներից մեկը, ով կարծես զոհվածի հարազատն էր, պահանջում էր իր տղային հետ բերեն։

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ-ն կիրառում է ականանետեր, խոշոր տրամաչափի զինամթերք, որի հետեւանքով ունենք 3 զոհ։

Տեսանյութը՝ ստորև

Կիսվել էջում