Մամուլ

«Այս ընտրությունների հասարակական ընկալումը այնքան լեգիտիմ է, որ որևէ թերթիկ չի փրկի». Կարեն Քոչարյան

«Ես կարծում եմ, որ այսօր ընդդիմություն կա, քանի որ դա մի կառույց չէ, որ պետք է անպայման հայհոյի։ Այս պատկերացումները սխալ են։ Ընդդիմությունը պարզապես պետք է առաջարկի խնդիրների լուծման այլ տարբերակներ, որը առաջարկել է իշխանությունը։Դա պարզապես այլակարծություն է ստեղծում Աժ-ում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի շրջանակներում փաստեց հասարակական գործիչ Կարեն Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ ի տարբերություն լեգիտիմ ընդդիմության, կլինի նաև արտախորհրդարանական ընդդիմություն, որը կլինի ավելի ծայրահեղական։

«ՀՀԿ-ն կլինի ամենից ծայրահեղ ընդդիմությունը, Դաշնակցությունն էլ կփորձի երկրի անվտանգության հետ կապված հարցերի շուրջ արտահայտել իր դիրքորոշումը, բայց ոչ այնքան, որքան ՀՀԿ-ն»։

Կարեն Քոչարյանը ընդգծեց, թե որքան էլ լինեն ծանուցումներ ընտրախախտումների վերաբերյալ, այս ընտրությունների հասարակական ընկալումը այնքան լեգիտիմ է, որ դրանք որևէ բան չեն փոխի․

«Դեռ կա հետհեղափոխական ուժ, բայց իրավիճակը այդպես չի մնա։ Շուտով կձևավորվի ընդդիմություն հենց Քաղաքացիական պայմանագրի ներսից։ Իսկ ՀՀԿ-ն կդառնա ՀՀՇ թե ոչ, ինքը անձամբ կորոշի»։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում