Մամուլ

«Եթե երկրի երկիշխանությունը չվերացնենք, դատական համակարգը չի բարեկարգվի». Հրանուշ Խառատյան

«Դեռևս 2007 թվականին մեր իշխանությունները ընդունեցին այնպիսի օրենք, որ դատավորը, եթե անգամ անձնական կամ շահադիտական նպատակով որևէ որոշում է կայացնում, միևնույն է նա շարունակում է մնալ անձեռնմխելի։

Սա ամենից վատ վերաբերմունքն է, որ կարող է լինել մեր դատական համակարգի նկատմամբ», լրագրողներիհետ հանդիպման ժամանակ պատմում է պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը։

Ըստ փորձագետի՝ երկրում իրավիճակը գնալով կվատթարանա, եթե նոր իշխանությունները չլուծեն նախկինների բացթողումները և շարունակեն գործել նույն օրենքներով։

«Մինչև հիմա երկրում որևէ լուրջ բան չի փոխվել, քանի դեռ կա այս երկիշխանությունը, մենք առաջ գնալ չենք կարող»,- փաստում է Խառատյանը։

Նա նաև խոսեց երկրում տիրող հետհեղափոխական իրավիճակի մասին՝ նշելով, որ էյֆորիան շուտով կանցնի և Իմ քայլը վարկանիշային անկում կարձանագրի, այնպես որ պետք է լծվել գործի։

Հրանուշ Խառատյանը Հանրապետական կուսակցության քարոզարշավն էլ որակեց անարդյունավետ, քանի որ իրենք հարձակողական դիրք ընտրեցին և իրենց մարդկային ռեսուրսները սխալ օգտագործեցին։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով