Մամուլ

«Իմ քայլը»-ի հաղթանակը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանով». հոգեբան Սամվել Խուդոյան

«Արտահերթ ԱԺ ընտրություններ, քաղաքական ուժեր,որոնք անցել են խորհրդարան, որքանով կարդարացնենք հույսերն ու սպասելիքները» թեմայով ասոիլիս էին հրավիրել նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մեր մեջ իսկապես պիտի լինի այն գիտակցումը, որ փաստացիընդդիմություն չկա, բայց դրանից իշխանությունը չպիտի գորոզանա, այլ խոհեմանա և շարունակիիրենց որդեգրած քաղաքականությունը», կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը։

Ըստ նրա «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի անձով և նրաբերած «Դուխով» կարգախոսով․

«Նա կարծես ցրում էր վախի մթնոլորտը, բայց հաջողություն կլինի միայն այն ժամանակ, եթենրանք չգայթակղվեն իշխանության արտոնություններից»։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ներկայացրեց փաստեր, թվեր, որոնք ապացուցում էին, որՀանրապետական կուսակցության պարտությունը հենց իրենց ձեռքում էր․

«Եթե հանրապետականը վերլուծիիր ստեղծած իրավիճակը կհասկանա, որ իրենք կրկնեցին Արսենյանի սխալը, այսինքն օբյեկտիվկգնահատեին իրենց ուժերը, չէին մեծամտանա և չէին տապալվի։ Նույնը արեց նաև ՀՅԴ-ն»։

Նա փաստեց, որ եթե ՆիկոլՓաշինյանը չիրականացնի ժողովրդի սպասելիքները, կարժանանա Հանրապետականի ճակատագրին։

Նախկին պատգամավոր ՎիգենԽաչատրայանն էլ խորհրդարանում տիրող իրավիճակի լավագույն լուծումը համարեց Իմ քայլըդաշինքի և Բարգավաճ Հայաստանի կոալիցիան և Լուսավոր Հայաստանի ընդդիմություն մնալը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով