Շոու-բիզնես

Այսօր Քիմ Քարդաշյանը նշում է իր ծննդյան 39-ամյակը

Այսօր ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը նշում է իր ծննդյան 39-ամյակը։

Քիմ (Քիմբերլի Նոել) Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում։ Քիմի հայրը հայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին։

Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին հայուհի քիմն իր քրոջ և երեխաների հետ եկել էր հայաստան, մասնակցելու «WCIT 2019» համաժողովին։ Այս ընթացքում նա հասցրեց Էջմիածնում մկրտվել, ինչպես նաև մկրտել իր 3 երեխաներին՝ ստանալով Հեղինե եկեղեցական անունը։ Քիմն ընտանիքի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ հւոշահամալիր և Գառնի տաճար։

WCIT համաշխարհային համաժողովի ժամանակ նա ելույթ ունեցավ՝ պատմելով, որ առաջիկայում մեծ նորություններ կլինեն կապված մեր երկրի հետ: Քիմը նշեց, որ Երևանի փողոցներով քայլելիս շատ է ոգեշնչվել և մտահղացել է հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել: Ավելի վաղ ռեալիթի շոուների աստղը հայտարարել էր, որ Հայաստանում կհիմնի իր SKIMS ապրանքանիշի արտադրությունը:

Քիմ Քարդաշյանը հյուրընկալվեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կիսվել նյութով