Մամուլ

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին․ Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։

«Այս օրերին Հայաստանն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, դրանում դուք էլ ունեք ձեր ներդրումը»,- ասեց Փաշինյանը՝ նշելով, որ ուրախ է տեսնել Քարդաշյանի ակտիվությունն ու հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Քիմ Քարդաշյանն էլ անկեղծացավ, որ իրեն շատ շոյված է զգում և շնորհակալ է նման վերաբերմունքի համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Քիմ և Քորթնի Քարդաշյանները հյուրընկալվել են նաև Հանրապետության նախագահ Արմեն սարգսյանի նստավայրում։

Քիմ Քարդաշյան Արմեն Սարգսյան

Հիշեցնենք, որ համաշխարհային հեռուստախաղ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի նպատակը WCIT 2019-ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվող ՏԱՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը հրավիրված է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։ Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են Էջմիածնում մկրտել իրենց երեխաներին։

Կիսվել էջում