ԱշխարհՄամուլ

Այսօր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է․ Փաշինյանը շնորհավորել է նրան

Այսօր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է․ Փաշինյանը շնորհավորել է նրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

«Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում», – ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 68 տարեկան:

Կիսվել էջում