Մամուլ

Այսօր երեկոյան արդեն հանդիպումներ կլինեն քաղաքական տարբեր ուժերի հետ․Կարին Տոնոյան

Այսօր երեկոյան արդեն հանդիպումներ կլինեն քաղաքական տարբեր ուժերի հետ․Կարին Տոնոյան

Այսօր երեկոյան արդեն կայանալու են հանդիպումներ քաղաքական մի շարք ուժերի հետ։ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «5165» շարժման առաջնորդ, Ազատագրական շարժման անդամ Կարին Տոնոյանը։

«Սկսում ենք բանակցությունների շարքը, որ վերադառնանք այստեղ բոլորով։ Ես այս ամբիոնից դիմում եմ նաև մեր հոգևոր առաջնորդներին, խնդրում եմ, պարտադրում ու պահանջում եմ ձեզանից՝ դուրս եկեք, առաջնորդեք ձեր ժողովրդին, եթե կաթողիկոսը չլիներ 18 թվականին, Սարդարապատ չէր լինելու, և ուրեմն մենք այստեղ ենք և վաղը գալու ենք Էջմիածին՝ ձեզ հետ հանդիպելու, հոգևոր հայրեր»,- նշեց Տոնոյանը։

sharjum

Ըստ նրա՝ հաղթելու համար միայն մեկ ճանապարհ կա՝ համախմբում։ Տոնոյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում ձևավորվելու է Հայոց համազգային համախմբման բանակը, իրենք շրջելու են Հայաստանի բոլոր մարզերով և վերադառնալու են ազգովի։

Կարին Տոնոյանը դիմեց նաև սփյուռքի մեր հայրենակիցներին՝ կոչ անելով, երբ հնչեցվեն վերադառնալու կոչնակները, գոնե 1 շաբաթով վերադառնալ հայրենիք։«Եկեք, հաստատեք ձեր՝ հայրենիք ունենալու իրավունքը, որովհետև հայրենիքը իրավունք է, պատասխանատվություն»,- հայտարարեց Տոնոյանը։

Կիսվել էջում