Աշխարհ

ԱՄՆ Ջորջիա նահանգում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է չորս մարդ

ԱՄՆ Ջորջիա նահանգում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է չորս մարդ

ԱՄՆ Ջորջիա նահանգում ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնում է Դե-Քալբ շրջանի հրշեջ պահպանության ծառայությունը։ Ինքնաթիռը կործանվելուց հետո այրվել է։ Ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել Դե-Քալբ-Պիտչրիի օդանավակայանի տարածքում։

Ինքնաթիռում եղել է չորս մարդ։

inqnatir amn korcanvel

Բոլորը զոհվել են։ FOX 5-ը հայտնում է, որ ավիավթարից հետո օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Օդանավում եղած անձանց անունները դեռեւս չեն հրապարակվում։ Սկսվել է քննություն՝ օդային տրանսպորտի վթարի հետ կապված։

Կիսվել նյութով