Մամուլ

Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի․ նոր նախագիծ

Ամեն տաքսու պատվերից 100 դրամ տուրք կգանձվի․ նոր նախագիծ

«Տաքսի ծառայությունը լիցենզավորվող գործունեություն է, կարող են լիցենզավորվել թե ֆիզիկական անձինք, թե անհատ ձեռնարկատերերը, թե կազմակերպությունները»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Նրա խոսքով կան օնլայն հարթակներով իրականացվող փոխադրումներ, և հիշյալ ոլորտը կանոնակարգված չէ:

«Մեր նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով օնլայն հարթակներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին տալիս ենք որոշակի կարգավիճակ:

տաքսի

Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, վճարեն պետական տուրք, ինչպես նաև նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից ևս պետական տուրք գանձվի և այդ պարտավորությունը դնել հենց օնլայն հարթակների վրա:

Առաջարկվող նախագծով ամեն փոխադրումից պետական տուրքի չափը 100 դրամ է: Դա քննարկելի է, վերջնական տարբերակը չէ»,- հավելել է նա՝ նշելով, որ այն առնվազն 100 դրամով կհանգեցնի տաքսի փոխադրումների թանկացման:

Կիսվել էջում