ՄամուլՏեսանյութ

«Աղջիկս ծնվեց, երբ փակ էր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը»․ ծնվել է Շուշիում վերջինն ամուսնացած զույգի առաջնեկը

«Աղջիկս ծնվեց, երբ փակ էր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը»․ ծնվել է Շուշիում վերջինն ամուսնացած զույգի առաջնեկը

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վերջինն ամուսնացած զույգն առաջնեկ է ունեցել։ Փոքրիկը ծնվել է, երբ արդեն փակ էր Լաչինի միջանցքը։

«Եկանք տուն ու իմացանք, որ գազամատակարարումը դադարեցվել է, դժվար էր։ Հիմա բոլորը անցել են էլեկտրական տաքացուցիչների, էլեկտրականությունը թույլ է, լավ չի տաքանում։

Երեխան այս ընթացքում ջերմել էր»,- ասում է երեխայի մայրը՝ նշելով, որ սա առաջին փորձությունն էր, որը հաղթահարել են։ Նրան անվանակոչել են Սաթե։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում։

Կիսվել նյութով