Մամուլ

Ականանետերից կրակում են Արցախի վրա․ «Ազատագրում»

Ականանետերից կրակում են Արցախի վրա

«Կրկին ականանետերից կրակում են Արցախի վրա», – այս մասին հայտնում է «Ազատագրում» շարժումը:

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից էլ հայտնում են հետևյալը՝

«Հարգելի՛ հայրենակիցներ, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

adrbejan

Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

Կիսվել էջում