Մամուլ

Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 22 տարեկան․ այսօր մեր հերոս հրետանավորի ծննդյան օրն է

Ալբերտ Հովհաննիսյանը կդառնար 22 տարեկան․ այսօր մեր հերոս հրետանավորի ծննդյան օրն է

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։

Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է 44-օրյա պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։

Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Ալբերտին հաջողվել է ոչ միայն մեծ կորուստներ հասցնել թշնամուն, այլև փայլել իր անմնացորդ ծառայությամբ։ Իսկ նրա հանրահայտ լուսանկարը յուրովի է արտացոլում հայ ժողովրդի հզոր ոգին խորհրդանշող կերպարն արցախյան այս պատերազմում։

ալբերտ հովհաննիսյան

Ալբերտ Հովհաննիսյանն իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է ու մեր սրտերում կմնա ընդմիշտ։

Ալբերտ Հովհաննիսյանի մասին պատմող տեսանյութը։

Կիսվել էջում