Աշխարհ

Ադրբեջանում շարունակվում են հատուկ ստորաբաժանումների զորավարժությունները

Ադրբեջանում շարունակվում են հատուկ ստորաբաժանումների զորավարժությունները

2023թ. մարտական պատրաստվածության պլանին համապատասխան՝ Ադրբեջանի օպերատիվ ստորաբաժանումներում (կոմանդոսներ) տակտիկական-հատուկ զորավարժություններ են անցկացվում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով հանրապետության պաշտպանության նախարարությանը, «շարժվելով զորավարժությունների սցենարով նախանշված երթուղով՝ կոմանդոսները կատարել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի, որը փորձել է սադրանք իրականացնել, վնասազերծման առաջադրանքները։

Հաջողությամբ կատարվել են շրջապատման մեջ վերցված պայմանական հակառակորդի սադրանքի կանխման գործողությունները։

Զորավարժությունների հիմնական նպատակը անձնակազմի մարտավարական ունակությունների, հրազենի կիրառման հմտությունների կատարելագործումն է եւ կոմանդոսների ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացումը»։

Կիսվել էջում