Մամուլ

Ադրբեջանում հերթական «հայ լրտեսին» են դատում

Ադրբեջանում հերթական «հայ լրտեսին» են դատում

Բաքվի դատարանում տեղի է ունեցել Գաբալայի շրջանի 30-ամյա բնակիչ, պետական դավաճանության մեջ մեղադրվող Հաջի Փաշաեւի քրեական գործով նախապատրաստական դատական նիստը։

Ինչպես հայտնում է haqqın.az-ը, նիստում պարզվել է, որ Փաշաեւը թերի միջնակարգ կրթություն ունի, խնամքին ունի անչափահաս երեխա, առողջական վիճակի պատճառով այժմ պահվում է Քրեակատարողական ծառայության բուժհաստատությունում։

Անհասկանալի է, թե ինչ «արժեքավոր տեղեկություններ» կարող էր հաղորդել Փաշաեւը։

Կիսվել էջում