ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Նիկոլ Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին

Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Նիկոլ Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին

Լաչինի միջանցքի հարցում կարեւոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն ու ռուս խաղաղապահների գործունեությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Սա նաեւ մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ. առաջինը՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը՝ ապրել սեփական տանը, եւ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։

Այն միջազգային արձագանքը, որը կա, պետք է փորձենք կապիտալիզացնել հենց Լաչինի միջանցքում։ Այստեղ շատ կարեւոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը։

Տեսնում եք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը, մասնավորապես, ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, «պատմական փաստեր» եւ այդպես շարունակ։

Երբ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է Ադրբեջանն այդպես վարվում, կան փորձագետներ, որոնք հետեւյալն են ասում՝ Ադրբեջանը այդպես վարվում է, որովհետեւ մտածում է, որ հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը։

Երբ հարց է հնչում, թե արդյո՞ք Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանն այո-ն է. եւ Ադրբեջանը, եւ Հայաստանն ասում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Եվ հնչում է երկրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս հարցերի պատասխաններից է կախված մեր ապագան»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով