Աշխարհ

Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին․ Էրդողան

Ադրբեջանն ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին ռազմական գործողության» ավարտի մասին։

«Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքներին ի պատասխան սկսված օպերացիայի ավարտի մասին։ Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, հիմա դրա քննարկումը իմաստ չունի։ Ըստ պարոն Իլհամից ստացած տեղեկություններիմեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղավորվել են անվտանգ դիրքերում:

Էրդողան Ալիև

Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ զերծ մնալ Ադրբեջանի դեմ սադրանքներից, գործել նախկին պարտավորությունների համաձայն և կենտրոնանալ խաղաղության ու համագործակցության վրա:

Մաղթում ենք, որ մեր տարածաշրջանում նորմալացման գործընթացները հաջողությամբ ավարտվեն և տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը երկար ժամանակ կապահովվեն»,- Սամարղանդից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը անդրադառնալով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիային։

Կիսվել նյութով