Մամուլ

Վթարից մահացած Ամալյա Մնացականյանը Արևմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինիս վիճակը ծանր է

Վթարից մահացած Ամալյա Մնացականյանը Արևմտյան Հայաստան էր գնացել նշանածի հետ․ վերջինիս վիճակը ծանր է

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 24-ամյա Ամալյա Մնացականյանը ծնունդով Գեղարքունիքի մարզից էր, ապրում էր Երևանում։

Ամալյան սովորել էր Բրյուսովի պետական համալսարանում։ Նա աշխատել էր «Future in our hands» կազմակերպությունում որպես դասընթացավար։

«Շատ բարի, նպատակասլաց, ուժեղ աղջիկ էր։ Սիրում էր ճամփորդել։ Երկու տարի առաջ մեզ մոտից դուրս եկավ եւ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով երկու տարի անգլերեն դասավանդեց գյուղերում»,- News.am-ի հետ զրույցում պատմեցին կազմակերպությունից։

Ամալյան Արևմտյան Հայաստան էր ուղևորվել նշանածի՝ 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Կիսվել