Աշխարհ

Նազարբաևը կոչով դիմել է Ղազախստանի ժողովրդին

Նազարբաևը կոչով դիմել է Ղազախստանի ժողովրդին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մամուլի քարտուղարն Интерфакс-ին հայտնել է, որ Նազարբաևը գտնվում է Նուր-Սուլթանում և մշտապես կապ է պահպանում երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայի խոսքով՝ Նազարբաևը կոչ է անում քաղաքացիներին համախմբվել գործող նախագահի շուրջը՝ մարտահրավերները հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար:

nazarbaev yntaniq

Խոսվում է, որ Նազարբաևը դուստրերի հետ լքել է Ղազախստանը։ Նշվում է, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 7-ին դուստրերի հետ լքել է երկիրը։

Կիսվեք էջում