Լիլիթ Հովհաննիսյանը լավ է արել․ Կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մխիթարյանը։
«Լիլիթ Հովհաննիսյանը Արցախի մասին երգ է երգե՞լ: Լավ է արել:
Նրա պես արտիստների ազդեցությունը թեմայի վրա ԲԱՑԱՐՁԱԿ օրգանական է, լայքերը ու շեյրերը ՉՀՐԱՀԱՆԳՎԱԾ, ՉՊԱՐՏԱԴՐՎԱԾ ու ԻՆՉ ՈՐ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՒԻՆ հաճո դառնալուն չմիտված:
Ինչքան հնչի ԱՐՑԱԽ բառը երգերի, բանաստեղծությունների, ֆիլմերի ու ներկայացումների մեջ՝ այդքան լավ: Եթե ինքը իր բոլոր, թեկուզ ձեր «ճաշակին» չհամապատասխանող երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ԱՊՐԻ ԻՆՔԸ:
Կպեք ձեր գործերին, 8-ը տարի է հասկացող չհասկացող քննադատ էդ խելքով իշխանություն են ուզում փոխել»:



