ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին։
Այցը տեղի է ունեցել կնոջ վիրահատությունից հետո, և նրա վիճակը կայուն է եղել։
«Երեկ՝ վիրահատությունից հետո, այցելեցինք Անիին։
Վիճակը կայուն էր, բուժանձնակազմը՝ շատ հոգատար։
Շփվեցինք նաև քաջ մոր խիզախ զավակների հետ՝ պինդ էին, անհամբերությամբ սպասում էին մայրիկի հետ հանդիպմանը։
Վստահ ենք՝ Անին հնարավորինս շուտ կապաքինվի»,- գրել է Լուսինե Բադալյանը։


