Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց
Տիմատիի նախկին ընկերուհին Անաստասիա Ռեշետովան հայտարարել է իր երկրորդ հղիության մասին, սակայն ուրախալի լուրը վերածվել է նրա անձնական կյանքի շուրջ սկանդալի։
Մոդելը հայտարարել է, որ ապագա երեխայի հայրը իր նախկին նշանածը՝ 33-ամյա գործարար Վլադիսլավ Աբրահամյանը չէ։
Միևնույն ժամանակ համացանցում լուրեր են տարածվել, որ Վլադիսլավ Աբրահամյանը դադարեցրել է հարաբերությունները Ռեշետովայի հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց։
Նշենք, որ Վլադիսլավ Աբրահամյանը դոլարային միլիոնատեր և հայ համայնքի ղեկավար Արա Աբրահամյանի որդին է։
Հիշեցնենք, որ Անաստասիա Ռեշետովան բլոգեր և մոդել է, որը նախկինում հանդիպել է Թիմատիի հետ և այժմ դաստիարակում է նրա վեցամյա որդուն՝ Ռատմիրին: Այս տարի հայտարարվեց, որ Անաստասիան կամուսնանա Վլադիսլավ Աբրամյանի՝ Ռուսաստանում հայկական սփյուռքի ղեկավարի 33-ամյա որդու հետ:


