Աշխարհ

Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նոր Ուկրաինայի վերածվելն է․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հետ կարող է տեղի ունենալ ամենասարսափելին՝ երկիրը կարող է վերածվել «նոր Ուկրաինայի»։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման ուղղությունը։ Ես վստահ եմ, որ դա նույնպես որևէ լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, այն է, որ այն վերածվի նոր Ուկրաինայի»,- ասել է նա։

Մեդվեդևն ընդգծել է, որ Մոսկվան ինքն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը Կասպյան տարածաշրջանի մաս են․ «Մեզ ոչ ոք պետք չէ՝ բարեկամանալու, առևտուր անելու և զարգանալու համար»։

Կիսվեք ձեր էջում