Մամուլ

Ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-16:00-ը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 40-86 շենքերի, Տիգրան Մեծ 1-ին, 2-րդ և 3-րդ նրբանցքների, Տիգրան Մեծ նրբանցքի, Գլինկա փողոցի ջրամատակարարումը:

Իսկ ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Աղյուսագործներ, Ռոստոմ, Գրողներ, Քրիստափոր/ Քրիստոփոր, Զավարյան, Արհեստավորներ, Քաջազնունի, Կոր, Ս. Վրացյան փողոցների, Չարենց 2-րդ նրբանցքի, Չարենց փողոցի, Վարդանանց 20-121 շենքերի, Նար-Դոս 20-121 շենքերի, Ե. Քոչար 9, 11, 13, 15-17, 21/1, 25, 27 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կիսվեք ձեր էջում