ՄամուլՏեսանյութ

Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդը խոստովանում է (Տեսանյութ)

Յուլիա Ֆինեսին «պատժած» երիտասարդը խոստովանում է (Տեսանյութ)

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ մի երիտասարդ խոստովանում է, որ ինքն է «պատժել» Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին։

«Ես Ռուսաստանից մի տարի առաջ եմ եկել, անունս Գևորգ է։

Ես բացատրեմ… էտ Յուլիա Ֆինեսը ու էդ տրանսգենդերը, որ կար.. այդ օրը ես եմ եղել, չեմ ասի՝ ով է, ինչ է եղել, որ չմտածեք՝ մենք խուլիգաններ ենք, безнравственный մարդիկ ենք։

3-4 շաբաթ առաջ ես և իմ ընկերը գնացել ենք ոստիկանություն, հաղորդում ներկայացրել նույն անձանց վերբերյալ՝ փաստարկներով, որ իրենց լավ չեն պահում, թմրանյութ են գովազդում, հայհոյում են և այլն։

«Լրիվ տվել ենք, մեզ ոչ մի բան չասեցին, 4 ժամ նստեցինք, հետո ասեցին՝ կզանգենք, 3 շաբաթ անցավ, բան չարին։ Մենք այլևս չենք հանդուրժել, գնացել ենք դրանց տուն, առանց դիմադրության ներս մտել։

Իրեն ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չափալախ ենք տվել ու ճիշտ ենք արել։ Ամեն մի նորմալ մարդ այդպես կաներ, որովհետև մեր ոստիկանությունը չի աշխատում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով