Մենչի դստեր` 15-ամյա Էլինայի հագուստի հավաքածուի շնորհանդեսն ԱՄՆ-ում (Լուսանկարներ)
ԱՄՆ-ում կայացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր` Էլինայի հավաքածուի շնորհանդեսը։ 15-ամյա աղջիկը, որն ավելի վաղ ներկայացրել էր իր դիզայնով շապիկների և վերնազգեստների հավաքածու, այս անգամ ավելի լայն տեսականի է թողարկել։
Այս առթիվ նրանք ԱՄՆ–ում միջոցառում է կազմակերպել, որին ներկա են եղել նաև մի շարք հայտնի մարդիկ։ Արմենը միջոցառման լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին, իսկ Էլինան պատմել է իր հավաքածուի և կարևոր նշանակության միջոցառման մասին։
Էլինայի հավաքածուն նվիրված է Վալենտինի տոնին։ Հավաքածուի համար ապագա դիզայները պատվիրել է իր նախընտրած կտրվածքով պարզ հագուստներ, որոնք լրացրել է դիզայներական իր լուծումներով։ Նա հիմնականում ներկայացնում է ձեռագործ աշխատանքներ։
«Հավաքածուում ներառված են ձեռքով նկարված, քարերով հավաքված, պրինտ արված հագուստներ, շապիկներ, ջինսե բաճկոններ, գլխարկներ, բլուզներ»,– ասաց նա ու հավելեց, որ ցուցադրության ժամանակ արդեն գրանցել է վաճառքներ տարբեր տեսակի հագուստներից։
Ամենամեծ պահանջարկը վայելել է սև զգեստը, որով միջոցառմանը ներկայացել էր նաև Էլինայի կրտսեր քույրը` Մարիան։ «3 ժամում զգեստներն ամբողջությամբ վաճառվեցին»,– ոգևորությամբ հայտնեց Էլինան։
Ապագա դիզայների խոսքով` իրենք գնային միջին սանդղակ են սահմանել, քանի որ կարևորում են նաև աշխատանքի որակը։
Էլինան դեռ 15 տարեկան է։ Քչերին է հաջողվում այս տարիքում այսպիսի արդյունք ունենալ։ Այս հարցում նրան շատ են աջակցել ծնողները։ Ի դեպ, Էլինային իր ոճային խորհուրդներով օգնում է նաև մայրիկը` Քրիստինան։
«Ցուցադրությունը շատ կարևոր էր ինձ համար։ Երբ 5 տարեկանից երազում ես դիզայներ դառնալու մասին և լիմում է այսպիսի միջոցառում, այն էլ ԱՄՆ–ում, ամեն ինչ արժե։ Չէի կարող պատկերացնել, որ իմ հավաքածուն այստեղ այսքան կսիրեն։ Իհարկե, սա ինձ համար մեծ հաջողություն եմ համարում, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Շատ բանի պետք է հասնեմ, առաջ գնամ մասնագիտական այս ուղղությամբ,– ասաց Էլինան, որն ուրախությանը զուգահեռ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել միջոցառմանը,
– Մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ իմ առաջին իվենթն էր, շատ հյուրեր ունեի։ Կազմակերպչական հարցերում ինձ շատ օգնեցին ծնողներս։ Միջոցառմանը ներկա էին շատ մարդիկ, որոնք գնահատում աշխատանքն ու հաճելի խոսքեր ասում»։
Էլինան շատ երազանքներ ունի։ Ասում է` ամենակարևորը, որպես մարդ կայանալն է։ «Ուզում եմ այնպես անել, որ ծնողներս և բոլորը հպարտանան ինձնով։ Դառնամ լուրջ դիզայներ»,– եզրափակեց նա։
Աղբյուր՝ tert.am