Մամուլ

Մահացել է բանաստեղծ Արտաշես Արամը

«Խմբագրի անկյուն» ֆեյսբուքյան էջը գրել է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է բանաստեղծ Արտաշես Արամը։

«Ցավով տեղեկացա, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է բանաստեղծ Արտաշես Արամը։

Նրա ստեղծագործություններին ծանոթ եմ ուսանողության տարիներից․ հայ գրականության դասական ավանդույթներին հավատարիմ գրվածքներ են դրանք՝ բարձր հայերենի նմուշներ, վեհաշուք բառապաշարով և կենդանի պատկերներով։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բանաստեղծի հարազատներին, ընկերներին ու ընթերցողներին։

Ես պատիվ եմ ունեցել խմբագրելու Արտաշես Արամի վերջին գիրքը՝ «Քաղաքը» ժողովածուն, որը լույս է տեսել նախորդ տարի։ Ահա այդ ժողովածուում ընդգրկված քառյակներից մեկը»։

Կյանքը՝ շուկա՛, շքեղ տո՛ն է, շի՛կ հանդես,

Մահը՝ կյանքից յո՛թ ծովն այն կողմ, անջրպետված ու անտե՛ս:

Տե՛ս, անզո՛ր մարդ, քո խոհերի ու խենթության քլունգով

Կյանքը մահից վարագուրող պարիսպն հանկարծ չքանդե՛ս:

Կիսվեք ձեր էջում