Մամուլ

Կրակոցներ՝ Բագրատունյաց պողոտայում․ կրակել են Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ

Կրակոցներ՝ Բագրատունյաց պողոտայում․ կրակել են Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 16-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։Տեղում նույն վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանը, պարեկներ Արմեն Հայրապետյանն ու Հայաստան Ղազարյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացնում են ուժեղացված ծառայություն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։

Այս պահին ոստիկանները սպասում են, մինչև ժամանի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից Lexus-ը վնասվել է և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը։

Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի հանձնարարականով Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզում են Lexus-ի և Jeep-ի սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվեք էջում