Մամուլ

Կարբի գյուղում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացավ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ավագ քննիչ Երոյանի կողմից պարզվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, վարորդների և արդեն ժամեր անց հիվանդանոցում մահացածի ինքնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ պարզվել է, որ «Kia Sorento»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Էդվարդ Մ.-ն, իսկ «Nissan March»-ը վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 28-ամյա Արայիկ Ո.-ն:

Վթարի հետևանքով «Kia»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ատոմ Շ.-ն և «Nissan»-ի վարորդ Արայիկ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մարինե Բ.-ն ու «Nissan»-ի ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Աննա Հ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուիզա Ի.-ն տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ այսօր՝ նոյեբերի 26-ին, Լուիզա Ի.-ն հիվանդանոցում մահացել է:

Տեսանյութը ստորև

Կիսվեք էջում