Թող մնացած զինվորներն էլ Արամ MP3-ի պես բաց ռեժիմով ծառայեն, ծառայության ընթացքում լավ փող աշխատեն

«Եթե սա նորմալ է, ապա թող մնացած զինվորներն էլ Արամ MP3-ի պես բաց ռեժիմով ծառայեն, լքեն երկիրը, ծառայության ընթացքում լավ փող աշխատեն:

Ֆրեդներիցս մեկը ուղարկել է էս նկարը՝ փաստելու համար, որ Արամը իրականում ծառայում է ու իրականում զինվորական հագուստ է հագնում։ 

Շատ ուրախ եմ, որ նա ծառայում է, բայց այս նկարը ապացուցելու է գալիս, որ ՀՀ-ում կա արտոնյալ ծառայող, ով իր ծառայությունը անց է կացնում բաց ռեժիմում, կարա ծառայության ընթացքում երկիրը լքի, կարա ծառայության ընթացքում, երբ ուզի որ ժամին ուզի Հայաստանի յուրաքանչյուր մարզում լինի, կարա ծառայության ընթացքում լավ փող աշխատի։ 

Կարճ ասած՝ կեցցեք, Սերժի վախտով սենց բան լիներ, հիմա Արամին փակել էիք տվել, բայց հիմա ոնց որ նորմալա, որ ունենք զինվոր ով ծառայում է բաց ռեժիմով։ 

Եթե նենց օկ ա սաղ, ապա եկեք մնացած զինվորներին էլ բաց ռեժիմով ծառայեն, վստահ եմ, որ իրանց մեջ էլ կլինեն տաղանդավոր մարդիկ»։

Աղբյուր՝ Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ։