Մամուլ

Հայտնի է երեկ Հրազդանի «Գայի պոստի» մոտ ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը

Հայտնի է երեկ Հրազդանի «Գայի պոստի» մոտ ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները երջանկահիշատակ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի և նրա որդի՝ երջանակահիշտակ գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանի ազգականներն են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Դավոյանը, վիրավորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ինեսա Մակարյանը և նրանց երեխաները՝ 6-ամյա Մհեր Դավոյանն ու 2-ամսական Լուսինե Դավոյանը։

nissan avtovtar

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:50-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ,  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիավայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Կիսվել էջում