Մամուլ

Երևանում 41-ամյա վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի

Երևանում 41-ամյա վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի

Shamshyan.com-գրում է․ Երևանում 41-ամյա վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի

Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արմինե Գ․-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցում հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 2 երեխաների։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն  են ստացել, ապա տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

dodge

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարդան Խոցանյանն ու Սամվել Պողոսյանը։

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Գ․ Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Կիսվել