Մամուլ

Կրակոցները եղել են կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ․ նոր մանրամասներ

ՆԳՆ-ից Bavnews.am-ին հայտնում են. «Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։

Պարզվել է, որ Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։ Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվեք ձեր էջում