Գյումրիում խոշոր կարկուտի հետևանքով մեքենաների ապակիներ են կոտրվել
Շիրակի մարզում խոշոր չափի կարկուտ է տեղացել։
Գյումրիի մի շարք թաղամասերում քամու հետ ուղեկցված կարկուտն ու անձրևը վնասներ են պատճառել։
Մուշ-2 թաղամասում կարկտի հարվածներից կոտրվել են մեքենաների ապակիներ, վնասվել են լուսավորության ցանցի հենասյուներ, հեղեղվել են բակերն ու փողոցները։
Բնակիչների փոխանցմամբ՝ կարկտի տրամագիծը գերազանցել է 4 սմ-ը։





