Մանո Գրիգորյանը խոսել է ԱՄՆ-ից վերադարձի և դեպորտի լուրերի մասին
Դերասանուհի Մանո Գրիգորյանը օրերս տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու հանգամանքներին, ինչպես նաև իր ընտանիքի շուրջ տարածված՝ իբր դեպորտի մասին խոսակցություններին։
Զրույցին հետևել է նաև Bavnews-ը։
Մանո Գրիգորյանը ընդգծել է, որ իրենց վերադարձը որևէ կապ չի ունեցել ֆինանսական խնդիրների կամ արտաքսման հետ։
«Եթե խնդիրը ֆինանսական լիներ, մենք ի սկզբանե ԱՄՆ չէինք մեկնի, որովհետև բոլորը տեսնում էին, թե ինչ լավ ու ապահով կյանք ենք ունեցել այնտեղ․ մենք ունեինք այն ամենը, ինչի մասին մարդ կարող էր երազել։
Դա նաև ցույց է տալիս, որ մենք չենք գնացել պարզապես հաջողության կամ փառքի հետևից, այլ այլ նպատակով, որի մասին հիմա չեմ ուզում մանրամասնել։
Ֆինանսական կամ աշխատանքային որևէ խնդիր չենք ունեցել, նույնիսկ տուն ենք գնել ԱՄՆ-ում, ինչը մեծ ձեռքբերում է այնտեղ։
Այսինքն՝ խնդիրը ֆինանսների մեջ չէր, այլ այն էր, որ մարդը պարզապես կարող է իրեն չզգալ իր տեղում»։
Անդրադառնալով դեպորտի մասին շրջանառվող լուրերին՝ նա կտրականապես հերքել է դրանք՝ նշելով.
«Եթե դեպորտ լիներ, մենք ինքներս կասեինք, և այդ խոսակցությունները կավարտվեին։ Դա մեր վերադարձի պատճառը չի եղել»։
Տեսանյութը ստորև․


