Մամուլ

Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Հունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում կազմել են՝

Արարատ +38.3°C

Արմավիր +37.8°C

Ուրցաձոր +37.0°C

Արտաշատ +36.8°C

Երևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°C

Երևան («Աերոլոգիական կայան) +35.0°C

Աշտարակ +35.0°C

Այսպիսով, Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Կիսվեք ձեր էջում