Մամուլ

Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

Իսպարտա նահանգում զբոսաշրջիկների միկրոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս 16-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսը կորցրել է կառավարումը և կողաշրջվել։ Վթարի հետևանքով չորս մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել», – հաղորդում է հրատարակությունը։

Նախնական տեղեկությունների համաձայն, վարորդը կորցրել է կառավարումը, որից հետո մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել։

Կիսվեք ձեր էջում