Մամուլ

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Համփիգ Սասունյանն ազատ կարձակվի

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Համփիգ Սասունյանն ազատ կարձակվի

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Համփիգ Սասունյանն ազատ կարձակվի:

Չորեքշաբթի օրը Լոս Անջելեսի Գերագույն դատարանը չեղյալ համարեց նահանգապետ Գավին Նյուսոմի որոշումը: Այդ որոշման համաձայն մերժվել էր Համփիգ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատման իրավասությունը և միջնորդությունը:

2019թ.-ին Սասունյանը պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստացավ, բայց Կալիֆոռնիայի նահանգապետը մերժեց դատապարտյալի իրավունքը, իսկ դատարանն այժմ չեղյալ հայտարարեց նահանգապետի այդ որոշումը:

hampig asala

Համփիգ Սասունյանը 1982թ.-ի հունվարի 28-ին Լոս Անջելեսում սպանեց Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանին և դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Նշենք, որ ԱՄՆ հայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնում դատարանին արդար որոշման համար:

Կիսվեք էջում