ՄամուլՏեսանյութ

«Իմ քայլ»-ի պատգամավորը 24 ժամ ժամանակ տվեց Վազգեն Մանուկյանին (Տեսանյութ)

«Իմ քայլ»-ի պատգամավորը 24 ժամ ժամանակ տվեց Վազգեն Մանուկյանին (Տեսանյութ)

«Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, որ վերջինս կստիպի «Իմ քայլի»-ի պատգամավորներին, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի դեմ:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել էր «Իմ քայլը» պատգամավորներին և ասել․

vazgen manukyan 1

«Քաղաքական ողջամտությունը պահանջում է այս անգամ անել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլը և ձերբազատվել այդ ծանր բեռից՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: 

Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա», – ասել էր նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում