Առաջին լուսանկարները Իննա Խոջամիրյանի և Հայկ Պետրոսյանի նշանդրեքից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը դերասանուհի Իննա Խոջամիրյանին ամուսնության առաջարկություն է արել։ Այժմ ներկայացնում ենք առաջին լուսանկարը զույգի նշանդրեքից։
Իննան ու Հայկն այսօր օրհնություն են ստացել Սաղմոսավանքում, այնուհետև օրը շարունակել մտերմիների շրջապատում։
Իննան այսօր լուսանկար էր հրապարակել սիրելիի հետ, որն արված է Թաիլանդում։
Հայկն Իննային ռոմանտիկ սիրո առաջարկություն է արել օվկիանոսի ափին՝ հունվարի 8-ին, ինչպես նշված է Իննայի ձեռքին։
Երևան վերադառնալուց հետո զույգը կազմակերպել է նաև նշանադրության պաշտոնական արարողություն և եկեղեցում օրհնություն ստացել։
Աղբյուր՝ tert.am