Մամուլ

Ադրբեջանի դատախազությունը ձերբակալել է 2 հայ զինվորներին

Ադրբեջանի դատախազությունը ձերբակալել է 2 հայ զինվորներին

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները Հարություն Հովակիմյան և Կարեն Ղազարյան, ձերբակալվել են և ներգրավվել իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է:

Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Կիսվել