Մամուլ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» պահանջներին

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը միանում է «Ազատագրական շարժման» պահանջներին

Նման հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը` հավելելով, որ այսօր աշխատանքային հանդիպում է կայացել «Ազատագրական շարժմանը» միացած Կարին Տոնոյանի, Արա Զոհրաբյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է շարժման նպատակն ու խնդիրները:

sharjum

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, կարևորելով շարժման ծավալած ազգանվեր գործունեությունը, առաջ քաշված խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը` միանում է առաջ քաշված պահանջներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ այդ պահանջներ են` կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։

Բացի այդ, շարժումը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Կիսվեք էջում