Շոու-բիզնես

Սիրուշոյից պահանջում են հանել խաչը, հակառակ դեպքում կտուգանեն

Երգչուհի Սիրուշոյին պատկանող «Pregomesh» բրենդի զարդերը վերջին օրերին համալրվել էին հայկական եկեղեցիները պատկերող խաչերով։

Խաչ է պատկերված նաև «Pregomesh» խանութի ապակուն։

Երգչուհին Instagram-ի story բաժնում լուսանկար է հրապարակել ինչ-որ մեկի հետ հաղորդագրությունից, որում երևում է, որ հրահանգ կա խաչը հեռացնել խանութից։

Խաչը հանելու համար ժամանակ է տրվել մինչև հունիսի 11-ը, այլապես կտուգանվեն։

«Բարի օր, Հայաստան»,- այսպես է արձագանքել իրավիճակին Սիրուշոն։

Լուսանկարը՝ ստորև․

sirusho 1
Կիսվեք ձեր էջում