Երեկ էր, կյանքի համար կռիվ էի տալիս, իսկ այսօր տեսնում եմ ձագերիս մեծանալն ու ապագայի կառուցումը. Անի Քոչար
«Հունիսի 7-ը 2026-ի հետաքրքիր օր ստացվեց. նախ այն քաղցկեղը վերապրածների միջազգային օրն է: Ես որպես վերապրած ու իմ գրքերի շնորհիվ հազարավորներին ոգեշնչած ու քաջալերած մարդ, նորից ու նորից ցանկանում եմ հիշեցնել չհանձնվելու և Տիրոջ աջն ամուր բռնելու մասին (եթե դեռ չես կարդացել իմ՝ «Հանձնվել չկա՛» և «Կյանքը երկրորդ փորձից գրքերը, ապա ճիշտ ժամանակն է):
Այդ օրը նաև ՀՀ խորհրդարանական ընտրություններն էին, որին 1-ին անգամ ինձ ուղեկցեց հրաշքով ծնված իմ փոքրիկը: Իսկ ահա, հաջորդ ընտրություններին, որդիս չափահաս մարդ է լինելու և մասնակցելու է ընտրություններին:
Այսօր մտածում եմ՝ Տեր իմ, կարծես երեկ էր, կյանքի համար կռիվ էի տալիս, իսկ այսօր տեսնում եմ ձագերիս մեծանալն ու ապագայի կառուցումը, իմ իսկ հայրենիքում:
Եվ, ինչպես չասեմ, ողջ փառքը Տիրոջը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Անի Քոչարը:


