Սպորտ

Լևոն Արոնյանն աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է, իսկ լավագույն 100 շախմատիստների դասակարգման աղյուսակում 4 հայ շախմատիստ կա։

Այս տվյալներն ու աղյուսակը հրապարակված են Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայում։ Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Լևոն Արոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։

Իսկ Հայաստանը ներկայացնող ևս 3 շախմատիստ ներգրավված են ցուցակում՝ Գաբրիել Սարգսյանը 46-րդ, Հրանտ Մելքումյանը` 87-րդ, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդ հորիզոնականում:

Կիսվել նյութով