Մամուլ

Ինչու է ԱՄՆ-ն կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը. պարզաբանում է Զարեհ Սինանյանը

Ինչու է ԱՄՆ-ն կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը։ ԱՄՆ-ն որոշել է կրճատել Foreign Assistance ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, քանի որ Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումը համընկնում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ–ն մտադիր է կրճատել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը  Foreign Assistance–ով 2020 թվականին։ 

Սինանյանի կարծիքով`  Միացյալ Նահանգների որոշումը պայմանավորված չէ հայկական դիրքերի թուլացման կամ ներհամայնքային խնդիրների հետ։ Ավելին, ըստ նրա, ԱՄՆ հայ համայնքը բավականին կուռ է և փորձում է ազդել նախագահի ու պետդեպարտամենտի վրա, որպեսզի Հայաստանի նկատմամբ բալանսավորված մոտեցում ցուցաբերվի։

«Կա երկու ցավալի իրողություն. Ադրբեջանը մնում է նավթադոլարային բռնատիրական պետություն, ու ԱՄՆ ունի նման պետությունների հետ մոտիկից համագործակցելու ավանդույթ։ Երկրորդն ավելի ակտուալ է` ԱՄՆ–ն ցավագին է ընդունում ՀՀ–ի և ՌԴ–ի համագործակցությունը Սիրիայում, ինչն արդարացված չէ, քանի որ Սիրիայում հայ համայնքը կործանվեց արևմուտքի կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով», – ասաց Սինանյանը։

Նա նշեց, որ միայն Ռուսաստանի, Իրանի ու այլ պետությունների միջամտության շնորհիվ հնարավոր եղավ փրկել այն, ինչ կա հիմա։ Ավելին, Սինանյանը հիշեցրեց, որ Հայաստանը մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա, որոնք փրկում են խաղաղ բնակչության կյանքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել էջում